Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Սննդատեսակներ, որոնք կօգնեն հաղթահարել ընկճախտը. 1in.am

Սննդատեսակներ, որոնք կօգնեն հաղթահարել ընկճախտը. 1in.am

Դժբախտ սեր, ընտանեկան խնդիրներ և այլ տհաճություններ… նմանատիպ դեպքերում շատերն սկսում են ուտել շոկոլադ, տարբեր քացրավենիք կամ պիցցա։ Սակայն այսպիսի ուտելիքները միայն կարճ ժամանակով են թեթևացնում, իսկ երկարաժամկետ հեռանկարում ավելի են խորացնում խնդիրը՝ օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ սննդարար նյութեր, իսկ ավելորդ կալորիաները միայն ավելացնում են քաշը։

 

Բրիտանացի դիետոլոգ Կասանդրա Բարնսը կազմել է մթերքների ցուցակը, որոնք կօգնեն ազատվել ընկճախտից: Այս մասին գրում է Kedem.ru-ն:

 

Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել B խմբի վիտամիններին և օգտագործել բանան, պնդուկ, արևածաղիկ, մասուր, կարտոֆիլ, սաղմոն, ոստրե, թուրքական սիսեռ, ոսպ, բրյուսելյան կաղամբ և կանաչեղեն: Օրգանիզմում B6, B9 և B12 վիտամինների բավարար քանակության դեպքում տրամադրությունը կարգավորող հորմոնների՝ դոպամինի և ադրենալինի միջև հավասարակշռություն է ստեղծվում:

 

Թուլության և ապատիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է մագնեզիում: Դրա պակասը կարելի է համալրել՝ օգտագործելով դդմի կորիզներ, լոբի, կոկոս և այլն:

 

Ուղեղի նորմալ կարգավորման համար ցինկ է անհրաժեշտ: Այն առկա է ծովամթերքում, ընկուզեղենում, կանաչ բանջարեղենում, սնկերում և այլն: Առնվազն շաբաթը երկու անգամ անհրաժեշտ է ձուկ ուտել, իսկ մսի քանակությունը լավ կլինի կրճատել մինչև շաբաթական 3-4 անգամ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. energya-priroda.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ